Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը
13.11.2020 | 22:22

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։

ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է. «Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի եւ Իրանի սահմանին՝ Մեղրիում և Սիգիրում (Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա ՝ Տեղում»:

Դիտվել է՝ 3225

Մեկնաբանություններ